ՉԹՕ՞, թե՞ ամպեր. Կամչատկայի լեռները՝ Վլադիմիր Վոյչուկի լուսանկարներում

19:12   22 հոկտեմբերի, 2015

Ռուսաստանի արեւելյան հատվածում հազվադեպ հանդիպող այս շրջանաձեւ ամպերը իսկապես շփոթեցնում են բոլորին։ Շատերը սխալմամբ կարծում են, որ ՉԹՕ են տեսնում, այնինչ իրականում դրանք ամպերի կուտակումներ են։

Ռուսաստանցի լուսանկարիչ Վլադիմիր Վոյչուկը արդեն մի քանի անգամ հարյուրավոր կիլոմետրեր է կտրում-անցնում՝ Կամչատակա հասնելու եւ այս տեսարանը լուսանկարելու համար։ Ավելին, այս անգամ նա նույնիսկ կարողացել է կարճ հոլովակ նկարահանել։

«Իսկապես շատ դժվար է լուսանկարել այս հազվադեպ հանդիպող տեսարանը, քանի որ ամպերը ձեւավորվում են ոչ միայն գոլորշիով, այլեւ լեռներից բխող ծխով»։

Վոյչուկը նաեւ նշել է, որ իրենից մեծ ջանքեր ու տեւական ժամանակ է պահանջվում Կամչատկա հասնելու համար, բայց նա երբեք չի զղջում.

«Լուսանկարելու համար Կամչատկան իմ ամենասիրելի վայրերից մեկն է»։

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE