Քլոե Քարդաշյանն իր Strong Looks Better Naked գրքի համար համարձակ ֆոտոսեսիայում

10:05   23 հոկտեմբերի, 2015

Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քլոեի լուսանկարները հեղեղել են համացանցը: 31-ամյա Քլոեն շուտով թողակելու է իր ինքնակենսագրական գիրքը՝ Strong Looks Better Naked («Ուժեղները մերկացած ավելի լավ տեսք ունեն») վերնագրով: Ըստ լուրերի՝ գիրքը թողարկվելու է նոյեմբերին:

Առայժմ հայտնի է, որ գրքում աղջիկը պատմելու է իր մասին, սեփական իմիջի դեմ իր պայքարի, տղամարդկանց հետ իր հարաբերությունների եւ նմանատիպ այլ բաների մասին:

Լամար Օդոմի մասին Քլոեն հետեւյալն է գրում է.

«Մինչ քեզ հանդիպելը ես ինձ անտեսված էի զգում»

Հիշեցնենք, որ Լամար Օդոմը ու Քլոե Քարդաշյանը երեկ հետ են կանչել ապահարզանի մասին իրենց դիմումները: Զույգը որոշել է վերականգնել իրենց հարաբերությունները ու փրկել ամուսնությունը:

Աղբյուր՝ Daily Mail

Լուսանկարներ՝ Regan Arts



© NEWS.am STYLE