Հարսնացուն հորը պարգեւատրել է իր կուսությունն ապացուցող հավաստագրով

13:04   23 հոկտեմբերի, 2015

Մերիլենդի բնակչուհի Բրելին Բոումենն իր հարսանեկան արարողությանը յուրահատուկ անակնկալ է մատուցել հորը։ Բոումենը իր հայրիկին՝ քահանա Մայքլ Ֆրիմանին, հպարտորեն պարգեւատրել է իր կուսությունն ապացուցող «մաքրության հավաստագրով»:

Փաստաթուղթը ստորագրել են եւ Բոումենը, եւ նրա գինեկոլոգը։ Հավաստագրում նշված է, որ աղջիկը նույնիսկ կուսությունը ստուգող հատուկ հետազոտություն է անցել։

Նշենք, որ համացանցում Բրելինին ակտիվորեն քննադատել են իր ինտիմ կյանքի մանրամասները հայտարարելու համար։

Աղբյուրը՝ Daily Mail

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE