Flash tattoo վարսերի վրա. նոր միտում նորաձեւության մեջ

18:27   23 հոկտեմբերի, 2015

Այս ամռանը լայն տարածում էին գտել մետաղական դաջվածքները կամ Flash tattoo-ները։ Այժմ ձեւավորվել է նոր միտում՝ Flash tattoo վարսերի վրա։

Ավստրալական Scünci ապրանքանիշը, որը զբաղվում է մազերի համար նախատեսված զարդերի եւ աքսեսուարների արտադրությամբ, ներկայացրել է կպչուն դաջվածքներ վարսերի համար։ Դրանք նախատեսված են միայն երկար եւ ուղիղ մազերի համար։

Այս մետաղական դաջվածքներն ունեն շատ հեշտ կիրառություն. կպչուն պիտակը պետք է դնել վարսերի վրա եւ փոքր-ինչ խոնավեցնել։ Ահա եւ վերջ։

Նշենք որ հայտնի աստղերից այս միտումին հետեւում է Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր Քայլի Ջեները։ 

Աղբյուրը՝ Cosmo.ru

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE