Քլոեի ամուսնուն երիկամ է անհրաժեշտ. երկրպագուները մարզիկին իրենց երիկամն են առաջարկում

15:46   23 հոկտեմբերի, 2015

Ինչպես հայտնի է, Լամար Օդոմը դուրս է եկել կոմայից եւ Լաս Վեգասից տեղափոխվել Լոս Անջելեսի հիվանդանոց: 

Երկրպագուները դեռ չէին հասցրել ուրախանալ Քլոե Քարդաշյան եւ Լամար Օդոմ ամուսինների համար (զույգը հետ է վերցրել ամուսնալուծության հայցը), երբ հայտնի է դարձել, որ 35-ամյա բասկետբոլիստին երիկամի փոխպատվաստում անհրաժեշտ կլինի:

Երկրպագուները համացանցը ողողել են իրենց երիկամը տրամադրելու առաջարկներով:

րկրպագուներն իրենց հեռախոսահամարներն են ուղարկում եւ տեղեկություն արյան խմբի վերաբերյալ: Մի երկրպագու գրել է, որ իր երիկամը կվաճառի 25 000 դոլարով, մինչ մեկ ուրիշն իրենը 100 հազար դոլարով է առաջարկել:


Աղբյուրը՝ TMZ



© NEWS.am STYLE