Քլոե Քարդաշյանի ամուսնու հետ զվարճացած մարմնավաճառներն աշխատանքից ազատվել են

11:10   24 հոկտեմբերի, 2015

Քլոե Քարդաշյանի ամուսնու՝ Լամար Օդոմի պատմությունը դեռ երկար կմնա համաշխարհային պարբերականների առաջին էջերին։ Օրեր առաջ Լամար Օդոմը դուրս է եկել կոմայից եւ Լաս Վեգասից տեղափոխվել Լոս Անջելեսի հիվանդանոց, որտեղ 35-ամյա բասկետբոլիստին երիկամի փոխպատվաստում պետք է կատարվի։

Սակայն մինչ այդ, հայտնի է դարձել, որ Օդոմի զվարճացած մարմնավաճառներ Մոնիկա Մոնրոն եւ Ռայդեր Չերին աշխատանքից ազատվել են։ Love Ranch South անառականոցի սեփականատերը բարկացել է, որ աղջիկները խախտել են հաստատությունում ընդունված կանոններից մեկը՝ ոչ մի թմրանյութ անառականոցում։ Մարմնավաճառները տեսել են, թե ինչպես է Լամարը թմրանյութ օգտագործում, բայց այդ մասին ոչինչ չեն ասել սեփականատիրոջը եւ խախտել կանոնը։

Աղջիկների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

 

Աղբյուրը՝ TMZ

 



© NEWS.am STYLE