Սերգեյ Ուռումյանն ու Ամալյա Մարգարյանը «ցնցել» են ռուսական «Ձայնի» ժյուրիին

09:18   24 հոկտեմբերի, 2015

Ռուսական «Ձայնում» շարունակվում են մենամարտերը։ Երեկ բեմ են դուրս եկել Բաստայի թիմից Սերգեյ Ուռումյանն ու Ամալյա Մարգարյանը, որոնք հրաշալի կատարել են Անժելիկա Վառումի եւ Լեոնիդ Ագուտինի «Ամեն ինչ քո ձեռքերում է» երգը։ 

Ժյուրին դրական է գնահատել ելույթը, իսկ մարզիչն ընտրել է Սերգեյին։



© NEWS.am STYLE