12:02 24 հոկտեմբերի, 2015Այ քեզ նորություն։ Ուկրաինական Ivona կայքը, վկայակոչելով իտալական il Tirreno-ն, հայտնում է, թե հայտնի երգչուհի Վերա Բեժնեւան գաղտնի ամուսնացել է կոմպոզիտոր Կոնստանտին Մելաձեի հետ։
Բրեժնեւայի եւ Մելաձեի կապի մասին վերջին տարիներին քիչ շշուկներ չէին շրջում։ Այս մասին բազմիցս ակնարկել է նաեւ Կոնստանտինի նախկին կինը՝ Յանան, որից Մելաձեն բաժանվել էր անցած տարի։

Ըստ il Tirreno-ի, 52-ամյա Կոնստանտինն ու 33-ամյա Վերան ի վերջո օրինականացրել են իրենց հարաբերությունները 10 տարի անց։ Զույգը արարողությունն արել է Ֆորտե-դեի-Մարմիում։
Այդ մասին հայտնել է նաեւ տեղի համայնքապետը. «Չեմ կարող ավելին ասել, քան դուք գիտեք։ Նրանք արձակուրդներն անցկացրել են մեր մոտ»։
Վերան եւ Կոնստանտինը հրաժարվել են ճոխ արարողությունից։ Paradiso al Mare հյուրանոցում կայացծա միջոցառմանը մասնակցել են միայն ազգականները։