Ադելի Hello երգը միանգամից մի քանի ռեկորդ է սահմանել

16:14   24 հոկտեմբերի, 2015

Երեկ երգչուհի Ադելը ներկայացրել է իր նոր «Hello» երգը, որը վերջին 18 տարիների ընթացքում առաջին օրն ամենաշատ վաճառված երգն է դարձել։ Այն նաեւ գլխավորել է iTunes-ի վարկանիշային աղյուսակը եւ բացարձակ ռեկորդ սահմանել. երգչուհու «25» ալբոմը, որը կթողարկվի նոյեմբերի 25-ին, նախնական վարկածով կրկին ռեկորդ կսահմանի iTunes-ում։

«Hello» երգի տեսահոլովակը 20 ժամվա ընթացքում YouTube-ում դիտել են 22 միլիոն անգամ, ինչը գերազանցում է Թեյլոր Սվիֆթի «Bad Blood» երգի ռեկորդը։

 



© NEWS.am STYLE