Քիմ Քարդաշյանը քույրերի, Կարա Դելեւինի եւ Ջիջի Հադիդի հետ՝ baby shower հավաքույթին

11:32   26 հոկտեմբերի, 2015

Baby shower-ը մի հավաքույթ է, որը կազմակերպում են ապագա մայրիկի համար, որպեսզի տոնեն երեխայի գալիք ծնունդը: «Մանկական ցնցուղ» կոչվող այս հաճելի տոնակատարությունը ԱՄՆ-ում է ծնունդ առել: Միջոցառումը կարող է կազմակերպել ով ասես, միայն թե ոչ ապագա մայրը: Նրա խնդիրն է միայն կազմել ցանկալի հյուրերի ու ցանկալի նվերների ցուցակը: 

Եվ այսպես՝ այդ տոնը Քիմ Քարդաշյանը պետք է մեծ աղմուկով ու ճոխությամբ տոներ մեկ շաբաթ առաջ, բայց երբ Լամար Օդոմը հիվանդանոց էր ընկել, բոլոր միջոցառումները հետաձգվել էին: 

Քիմը որոշել է փոքրիկ ընտանեկան հավաքույթ կազմակերպել, որտեղ քույրերից բացի ներկա էին նաեւ Ջիջի Հադիդն ու Կարա Դելեվինը: 

Ջիջի

Կարա

Հյուրերից մի քանիսը ներկայացել են գիշերազգեստով

Պետք է նշել, որ հավաքույթին  կարողացել էր մասնակցել նաեւ Քլոեն, որն  ինչպես հայտնի է, իր ամբողջ ժամանակը անց է  կացնում Լամար Օդոմի կողքին՝ հիվանդանոցում: 

Կարայի եւ Քենդալըի հետաքրքրաշարժ լուսանկարը

Քանիեն մոտակայքում էր

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ AKM-GSI, Splash



© NEWS.am STYLE