Chanel 1932 նոր բույրը

20:39   28 հունվարի, 2013

Les Exclusifs de Chanel պարֆյումերային հավաքածուն համալրվեց նոր բույրով՝ Chanel 1932։ Այս բույրն իրենից ներկայացնում է հասմիկի հազիվ նշմարելի բույրով ծաղկային խառնուրդ։ Ստեղծագործությունը բացվում է ալդեհիդների, բերգամոտի ու ներոլիի ակորդով, որին փոխարինում է հասմիկի, վարդի, յասամանի, իլանգի ու մեխակի ծաղաբույրը։ Բույրի հագեցած, բազմաշերտ հիմքը ներառում է վետիվերի, սանդալի, խեժի, հիրիկի արմատի, կումարինի, ամբրեթի, մուշկի, խնկի ու iralia-ի նոտաներ, որում նշմարվում են իրիսի ու մանուշակի երանգներ։

Նոր բույրը ստեղծելու առիթ է եղել տան ոսկյա զարդերի առաջին հավաքածուն, որը թողարկվել է 1932 թվականին։ Chanel 1932-ը սեւ փայլուն ապակուց կափարիչով թափանցիկ ապակուց դասական ուղղանկյուն շշով է։ Բույրը հասանելի կլինի երկու ծավալով. 75 մլն եւ 200 մլն։



© NEWS.am STYLE