Ադելի նոր տեսահոլովակը ռեկորդ է սահմանել YouTube-ում ու iTunes-ում

16:41   26 հոկտեմբերի, 2015

Մի քանի օր առաջ երգչուհի Ադելը ներկայացրել էր իր նոր երգը՝ Hello-ն:

Ինչպես արդեն գրել ենք՝ երգը ռեկորդներ է սահմանում: MediaTraffic-ը հայտնում է, որ երգն առաջին տեղում է հայտնվել վերջին 18 տարիներին թողարկված սինգլների՝ առաջին օրվա ընթացքում ամենաշատ վաճառված օրինակների ցուցանիշով:

Հիմա հայտնում են, որ Hello-ի տեսահոլովակն առաջին օրվա ընթացքում YouTube -ում ավելի քան 27 մլն դիտում է ունեցել, ինչը բացարձակ ռեկորդ է: Բրիտանացի երգչուհին գերազանցել է Թելոր Սվիֆթի Bad Blood տեսահոլովակի արդյունքը, որն առաջին 24 ժամում 20 մլն դիտում էր ունեցել:

Հիմա տեսահոլովակի դիտումների թիվն անցել է 68 մլն-ից:

Բացի դրանից սինգլը iTunes շքերթների առաջին տեղն է զբաղեցրել 107 երկրներում, ինչը բացարձակ ռեկորդ է: Ակնկալվում է, որ վաճառքի մեկնարկից հետո հենց առաջին շաբաթվա ընթացքում երգը կստանա պլատինե կարգավիճակ (1 մլն պատճե):

Hello -ն առաջին 48 ժամերի ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է ավելի քան 450 հազար օրինակով, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 118 հազար օրինակով:

Աղբյուր՝ Apelzin.ru



© NEWS.am STYLE