17:44 26 հոկտեմբերի, 2015Այն նորությունը, որ Վերա Բրեժնեւան գաղտնի ամուսնացել է Կոնստանտին Մելաձեի հետ, մեծ իրարանցում է առաջացրել ռուսական լրատվամիջոցներում:
Զույգի հարսանիքն Իտալիայում է անցկացվել։
Իտալական Ֆորտե դեյ Մարմի քաղաքի քաղաքապետ Ումբերտո Բուրատին, որը գրանցել է սիրահարների ամուսնությունը, ռուսական Super-ին տված հարցազրույցում ասել է.
«Նրանք ամուսնացել են հոկտեմբերի 22-ին: Արարողությունը Ֆորտե Դեյ Մարմիի քաղաքապետարանում էր: Հանդիսությանը շատ հյուրեր կային, այդ թվում օտարերկրացիներ, բայց ես չգիտեմ, թե նրանք ովքեր են: Հիմնականում բոլորը ռուսախոս էին: Այս հրաշալի զույգի հետ ես ծանոթացել եմ հարսանիքից ընդամենը մեկ օր առաջ ու չգիտեի, որ նրանք Ռուսաստանում հայտնի մարդիկ են»։
Բրեժնեւան էլ իր հերթին սոցցանցերում հայտնել է, որ «երջանկությունը լռություն է սիրում» ու բոլորին նման երջանկություն է մաղթել, ինչին օգտատերերը պատասխանել են նորապսակներին ուղղված բարեմաղթանքներով:
Instagram-ում նա գրել էր.

«Երջանկությունը լռություն է սիրում: Մաղթում եմ այն բոլորին»,- այսպես է երգչուհին ստորագրել իր լուսանկարը, որտեղ պատկերված է փակ աչքերով, իսկ գլխին՝ արծաթե թագ: