Մարիոն Քոթիյարը Lady Dior-ի նոր գովազդարշավում

13:35   27 հոկտեմբերի, 2015

Նորաձեւության տան ղեկավարությունը կադրեր է ներկայացրել գովազդարշավից, որտեղ գլխավոր դերում Մարիոն Քոթիյարն է նկարահանվել (նա արդեն վեցերորդ տարին է Lady Dior-ի կանացի պայուսակները գովազդող դեմքն է) : Ոճային ֆոտոսեսիայի հեղինակներն էին Մերթ Ալասը ու Մարքուս Պիգոտը: 

Աչքի են զարնում ոչ միայն պայուսակների նոր մոդելները, այլեւ դերասանուհու խորը կտրվածքով զգեստը ՝ 2016թ սեզոնի կրուիզային հավաքածուից:

«Մեր եւ մյուս լուսանկարիչների տարբերությունն այն է, որ մոդելների արտաքին տեսքը մեզ համար առաջնային նշանակություն ունի: Ժամանակի մեծ մասը մենք անց ենք կացնում հանդերձասենյակում, ուշադրություն հատկացնելով նրանց կերպարի ստեղծմանը եւ միայն դրանից հետո՝ տեխնիկական ասպեկտներին ենք անդրադառնում»,- նշել են լուսանկարիչները:

Աղբյուր՝ Spletnik



© NEWS.am STYLE