16:04 27 հոկտեմբերի, 2015Հոկտեմբերի 22-ին երգչուհի Ադելը ներկայացրել է իր նոր՝ Hello երգը: Այժմ հաղորդվում է, որ YouTube-ում Hello-ն դիտել են ավելի քան 85 միլիոն անգամ:
Կոմպոզիցիան ռեկորդներ է սահմանում. ինչպես տեղեկացնում է MediaTraffic-ը, երգը վերջին 18 տարիների ընթացքում թողարկված սինգլների մեջ առաջին օրվա վաճառքների թվով առաջատար է դարձել:
Բացի այդ, Hello սինգլը 107 երկրում գլխավորել է iTunes-ի աղյուսակները, ինչը բացարձակ ռեկորդ է համարվում: Ակնկալվում է, որ երգը վաճառքի մեկնարկին հաջորդած շաբաթվա ընթացքում պլատինայինի կարգավիճակ կստանա (1 միլիոն օրինակ):
ԱՄՆ-ում առաջին 48 ժամվա ընթացքում Hello-ի ավելի քան 450 հազար օրինակ է վաճառվել, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ավելի քան 118 հազար: