Երգչուհի Ադելն առաջին մեծ հարցազրույցն է տվել երեք տարվա ընթացքում

13:02   28 հոկտեմբերի, 2015

Բրիտանացի երգչուհի Ադելի նոր հիթն արդեն վեցերորդ օրն է ռեկորդներ է սահմանում ու «պայթեցնում» Youtube-ը: Hello երգն արդեն ավելի քան 105 միլիոն անգամ դիտել են, իսկ Ադելը վերջապես երեք տարվա մեջ առաջին ընդարձակ հարցազրույցն է տվել: 

27-ամյա երգչուհին հայտնվել է «i-D» ամսագրի էջերում: 

Մայրության մասին Ադելը բավականին անկեղծ ասում է, որ 3 տարեկան որդու՝ Անջելոյի դաստիարակությունն իրեն հեշտ չի տրվում: 

«Դա շատ ծանր է: Կարծում էի, թե ավելի հեշտ կլինի: Այսինքն, ես առհասարակ չէի հասկանում, թե ինչ է ինձ սպասվում: Ծանր է, բայց միեւնույն ժամանակ՝ զարմանահրաշ: Ամենահրաշալի բանն է, որը ես երբեւէ արել եմ»: 

Իր նոր ալբոմի մասին, որը «25» հակիրճ անվանումն ունի, երգչուհին ասել էր.

«Ես կարծում եմ այն անցյալը վերլուծելու փորձերի մասին է: Ես մայր եմ դարձել ու մոտեցել իմ երրորդ տասնամյակի վերջին... Ես պարզապես հետ եմ սովորել շատ բաների մասին մտահոգվելուց, որոնց մասին այդքան շատ էի սիրում մտահոգվել առաջ»:

Երգչուհին հավելել է, որ Hello-ն, ինչպես եւ իր նախորդ հիթը՝ Someone Like You-ն, հասցեագրված չէ որոշակի տղամարդու: 

«Այն որեւէ որոշակի մարդու մասին չէ: Այն նախկին բոյֆրենդների, ընկերների, իմ, իմ ընտանիքի, ի դեպ, նաեւ իմ երկրպագուների մասին է»: 

Իսկ ահա փառքը Ադելին, իր իսկ խոստովանությամբ, ոչ մի բավականություն չի պատճառում: 

«Գիտեք, ինձ դա պարզապես վախեցնում է: Ես վախենում եմ, որ փառքը կկործանի ինձ, որ ես կկորցնեմ ինքս ինձ: Ես վախենում եմ իմ սիրելի մարդկանց համար, ինձ համար սարսափելի է, որ նրանք ինձ կկորցնեն: Փառքը երբեմն թունավորում է»:

Աղբյուր՝ NME



© NEWS.am STYLE