Ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշային աղյուսակն՝ ըստ Forbes-ի

16:36   28 հոկտեմբերի, 2015

Ամերիկյան հայտնի Forbes ամսագիրը կազմել է ամենահարուստ հանգուցյալ աստղերի վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկված հայտնիները նույնիսկ հետմահու շարունակում են մեծ գումարներ վաստակել։ Ներկայացնում ենք այս վարկանիշային աղյուսակի լավագույն հնգյակում ներառված աստղերին:

Առաջին տեղը զբաղեցնում է փոփի արքա Մայքլ Ջեքսոնը, որն անցյալ տարի 115 միլիոն դոլարի եկամուտ է ունեցել «Michael Jackson One» շոուի, վաճառված ձայնասկավառակների եւ Sony/ATV Music ընկերության շնորհիվ (1985-ին Ջեքսոնը 47.5 միլիոն դոլարով գնել է ATV-ին, որը 1995-ին միացել է Sony –ին)։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտնվել է Rock n’ Roll-ի արքա Էլվիս Փրեսլին։ Լեգենդար երգիչը հետմահու թողարկված «Elvis Presley Forever» ալբոմի շնորհիվ վաստակել է 55 միլիոն դոլար։

Եռյակում հայտնվել է նաեւ Չարլզ Շուլցը՝ 40 միլիոն դոլար եկամուտով։ Նոյեմբերին այս ցուցանիշը միգուցե մեծանա, քանի որ թողարկվելու է հանրահայտ «The Peanuts Movie»-ն՝ 3D տարբերակով։

Չորրորդում Բոբ Մարլին է, որի Marley Beverage խմիչք արտադրող ընկերությունն այս տարի ապահովել է 21 միլիոն դոլարի շահույթ։

Լավագույն հնգյակը եզրափակում է Էլիզաբեթ Թեյլորը (20 միլիոն), որի «White Diamonds» օծանելիքը շարունակում է մեծ եկամուտ բերել հայտնի աստղի հարազատներին։  

 

Աղբյուրը՝ Forbes

Պատրաստեց՝ Յանա



© NEWS.am STYLE