Բացահայտված է Քեթի Հոլմսի գեղեցկության գաղտնիքը

22:14   28 հունվարի, 2013

Հանրահայտ դերասանուհի Քեթի Հոլմսը բացել է իր գեղեցկության գաղտնիքը։ Այս կոսմետիկական նորույթի միջոցով նա մաքրում է պզուկները, պայքարում կնճիռների դեմ եւ բուժում մաշկի ցանկացած սպի։ Շնորհիվ մուցինի՝ Քեթիի կսմետիկ միջոցների մեջ եղած խխունջի լորձի մզվածքի։ «Անցած տարին Քեթիի համար շատ ծանր էր։ Նա ստիպված էր շատ աշխատել անկում ապրող կարիերան պահելու համար։ Եւ նա պատրաստ է ամեն ինչի, հնարավորինս լավ տեսք ունենալու համար։ Ընկերուհին խորհուրդ էր տվել փորձել խխունջից պատրաստված քսուքը։ Քեթին փորձել ու ցնցվել էր, թե որքան հարթ էր դարձել իր մաշկը», - պատմել է Հոլմսին մոտ կանգնած աղբյուրը։

Ըստ MedikForum –ի, խխունջի լորձի մզվածքը տարածվել է դեռեւս մի քանի տարի առաջ։ Այս միջոցը բացահայտել են փափկամորթներին բուծող չիլիացի ֆերմերները։ Նրանք նկատել են, որ վնասված մաշկը շատ արագ է վերականգնվում, եթե համապատասխան մասին կպնում է խխունջի լորձը։



© NEWS.am STYLE