20:12 28 հոկտեմբերի, 2015Օրեր առաջ հայտնի դարձավ երգչուհի Վերա Բրեժնեւայի եւ պրոդյուսեր Կոնստանտին Մելաձե հարսանիքի մասին, որին ներկա են եղել միայն ամենամտերիմ հարազատներն ու ընկերները։ Այժմ համացանցում հայտվել է զույգի հարսանեկան առաջին հոլովակը, որը ցուցադրվել է ուկրաինական ТСН հեռուստաալիքով։
Հոլովակում 33-ամյա Բրեժնեւան եւ 52-ամյա Մելաձեն միասին դուրս են գալիս Ֆորտե դեյ Մարմի քաղաքի քաղաքապետարանից, որտեղ նրանց ամուսնությունը գրանցել է քաղաքապետ Ումբերտո Բուրատին։
Նորահարսը ընտրել է սպիտակ ավանդական, մինչեւ հատակը ձգվող զգեստ, իսկ փեսացուն իր նախապատվությունը տվել է ջինսե տաբատին, սպիտակ վերնաշապիկին եւ կապույտ պիջակին։