Քլոե Քարդաշյան. Ես հարաբերություններս չեմ վերականգնել Լամար Օդոմի հետ

11:04   29 հոկտեմբերի, 2015

Վերջերս ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, թե Քլոե Քարդաշյանը որոշել էր հետաձգել իր եւ Լամար Օդոմի ամուսնալուծությունը։

People պարբերականին տված հարցազրույցում Քլոեն նշել է, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

«Ես հարաբերություններս չեմ վերականգնել Լամար Օդոմի հետ: Ես նրա կողքին եմ, քանի դեռ նա հիվանդանոցում է: Ես հետաձգել եմ ամուսնալուծությունը, որովհետեւ այս պահին շտապելն անիմաստ է: Հիմա դրա մասին մտածելու ժամանակը չէ: Կարծում եմ՝ դա չէ այս պահի անելիքը: Բայց նրա հետ ապագա հարաբերությունների մասին չեմ մտածում, այժմ մեր ուղեղներն ուրիշ բանով են զբաղված: Մնացած ամեն ինչ ժամանակը ցույց կտա: Ես միշտ սիրել եմ նրան եւ միշտ կսիրեմ: Երբ ինչ-որ մեկին սիրում ես, այնքան կարեւոր չէ կողքին լինելը, կարելի է եւ հեռվից սիրել», - նշել է 31-ամյա Քլոեն:



© NEWS.am STYLE