Հանրահայտ Reddit կայքի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսի բոյֆրենդն է

10:01   29 հոկտեմբերի, 2015

Եթե Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյան ունի, Սերենա Ուիլյամսն էլ ունի Ալեքսիս Օհանյան: Իմիջիայլոց, նշենք, որ Ալեքսիսը  հայտնի Reddit կայքի համահիմնադիրներից է:

Վերջերս տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ աշխարհի լավագույն թենիսիստուհին հղի է ռեփեր Դրեյքից, իսկ US Magazine-ը արդեն տեղեկացնում է, որ    34-ամյա թենիսիստուհին իրոք բոյֆրենդ ունի եւ այդ մարդը բոլորովին էլ Դրեյքը չէ: 

«Նրանց  տեսել են միասին լանչ անելիս: Նա բռնել էր Սերենայի ձեռքը ու նրան կոչում էր «փոքրիկս»: Մինչեւ Սերենային հանդիպելը, Ալեքսիսը թենիս չէր սիրում», -   US Magazine պարբերականին ասել է աղբյուրը:

Ռուսական Spletnik կայքը որոշել է պարզել, թե Reddit-ի հիմնադիրն ինչով է նվաճել հայտնի թենիսիստուհուն: 

Տասը փաստ Ալեքսիս Օհանյանի մասին.

1. Օհանյանը 32 տարեկան է:  Նա ծնվել է Բրուքլինում (Նյու Յորք):

2. Սթիվ Հաֆմանի՝ Reddit-ի նախագծով իր ապագա գործընկերոջ հետ Ալեքսիսն ընկերացել է Վիրջինիայի համալսարանում սովորելու տարիներին: 

3. Չնայած IT ոլորտի հանդեպ Ալեքսիսը հետաքրքրություն էր դրսեւորում պատանեկան տարիքից, ինստիտուտում նա հումանիտար գիտություններ էր ուսումնասիրում:  Օհանյանը մասնագիտացել էր գերմաներենի ուսումնասիրության մեջ, իսկ ուսումն ավարտելուց հետո պատրաստվում էր իրավաբան դառնալ: 

4. Կայք (որը հետագայում բավականին հայտնի դարձավ) ստեղծելու գաղափարը ընկերների մտքում ծագել էր ամերիկացի գործարար Պոլ Գրեմի  «Ինչպես սթարտապ թողարկել» սեմինարին մասնակցելու ընթացքում: Դասախոսությամբ ոգեւորված՝ Սթիվն ու Ալեքսիսը հենց սուրճի ընդմիջմանը հայտնի գործարարի հետ քննարկեցին իրենց մտքերից մի քանիսը: Գրեմը երկրորդը հեռանկարային համարեց, եւ դա հենց  Reddit-ն էր: Պետք է ասել, որ նա չէր սխալվել:

5. Այժմ Օհանյանի եւ Հաֆմանի նախագիծը՝ Reddit-ը, աշխարհի ամենաշատ այցելու ունեցող կայքերից է: Սա սոցիալական լրատվական ցանց է, որտեղ գրանցվածները կարող են ցանկացած տեղեկատվության վերաբերյալ համացանցային հղումներ տեղադրել: Կայքում գործում է գլխավոր էջին հայտնվող ամենահետաքրքիր հաղորդագրությունների օգտին քվեարկության համակարգ: 

6. Չնայած նրա նախագիծն այժմ օրական ավելի քան 35 միլիոն այցելու է հավաքում, Ալեքսիսն իրեն չի երեւակայում: Instagram-ի նրա էջում համեստորեն գրված է.  

«Ես մասնակցել եմ Reddit-ի հիմնադրմանը եւ ստեղծել եմ եւս մի քանի բան, որոնք նախատեսված են նրա համար, որ աշխարհն այսքան քարացած չլինի»:

7.  2010-ին Օհանյանը Հայաստան  է եկել եւ երեք ամիս որպես կամավոր աշխատել է   Kiva.org ոչ առեւտրական նախագծում:

8. Սերենայի հետ ծանոթանալուց հետո Ալեքսիսը սկսել է թենիս խաղալ՝ չնայած նախկինում այդ մարզաձեւով չէր հետաքրքրվում: 

9. Ալեքսիսը սիում է հումուս՝ մերձավորարեւելյան ուտեստ, որն ընդունված է հրեական ու արաբական խոհանոցներում:

10. Օհանյանը նաեւ ընտանի կենդանիների է սիրում: Նրա Instagram –ում շների ու կատուների բազմաթիվ լուսանկարներ կան: Օրինակ՝ հայտնի Grumpy Cat-ի, որի հետ Ալեքսիսը վերջերս «պատիվ է ունեցել անձամբ ծանոթանալ»:



© NEWS.am STYLE