Իրինա Շեյքը՝ L'Oreal-ի դեմք

12:46   29 հոկտեմբերի, 2015

29-ամյա ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը դարձել է L'Oreal Paris-ի դեմքը։

Այս մասին նախօրեին հայտարարվել է Մոսկվայի Four Seasons հյուրանոցում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Իրինան պաշտոնապես «ստանձնել է պաշտոնը» եւ մանրամասներ է հայտնել ապրանքանիշի հետ համագործակցության պայմաններից։

Ընկերության ղեկավարությունը սոցցանցերում նույնպես հայտարարել է, որ Շեյքը դարձել է իր ապրանքանիշի դեմքը։ L'Oreal Paris-ի ղեկավար Սիրիլ Շապյուին մասնավորապես ասել է.

«Իրինան հմայիչ կին է, որը մարմնավորում է գլամուր հասկացությունը եւ գեղեցկության սահմանումը նոր մակարդակի է բարձրացնում։ Նա իր գեղեցկությամբ, տոկունությամբ, մարդկային որակներով եւ բարեսրտությամբ հմայել է մեզ բոլորիս՝ նորաձեւության մոդելավորողներից մինչեւ սոցցանցերի միլիոնավոր երկրպագուներ։ Ես եւ մեր թիմը ուրախ ենք ողջունել նրան մեր ընտանիքում»։

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE