Քելլի Բրուքի անկեղծ ֆոտոսեսիան

14:05   29 հոկտեմբերի, 2015

35-ամյա անգլիացի ֆոտոմոդել եւ դերասանուհի Քելլի Բրուքը նկարահանվել է 2016-ի օրացույցի համար անկեղծ ֆոտոսեսիայում:

Երկրպագուների լուսանկարների հետ միասին ընթերցողներին սպասում է նաեւ աստղի հետ հարցազրույց, որտեղ Քելլին պատմում է, թե Աթքինսի սննդակարգն ինչպես է իրեն օգնել լավ կազմվածք ձեռք բերել: 

«Այս սննդակարգը լրիվ համապատասխանում է ինձ, ես մանրամասնորեն հետեւում եմ դրան, բայց սննդակարգն իմ շատ զբաղված կյանքի մասն է դարձել: Այս դիետայի շնորհիվ էներգիաս վերականգնվել է, մաշկս` լավացել, մազերս հրաշալի վիճակում են եւ ամենակարեւորը, ես ինձ լավ եմ զգում», - նշում է աղջիկը:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE