Իրինա Շեյքը նմանվել է Անջելինա Ջոլիին (ֆոտո)

16:38   28 հունվարի, 2013

Հայտնի ռուս մոդել Իրինա Շեյքն արմատապես փոխել է իմիջը, ինչը ներկայացրել է Ֆեյսբուքում։ Քրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին թխահերից վերածվել է կարմրահերի։ Չնայած մոդելի անսովոր նոր կերպարին, նա երկրպագուներից հսկայական քանակությամբ դրական արձագանք է ստացել։ Նրանց կարծիքով Իրինան «էքզոտիկ» ու «իռլանդական» տեսք ունի։

Թեեւ եղել են այնպիսինները, ում դուր չի եկել Իրինայի նոր արտաքինը։ Ոմանք կարծիք են հայտնել, որ Իրինան նմանվել է Անջելինա Ջոլիին, իսկ ոմանք էլ արցունքն աչքեին խնդրել են նրան մոռանալ կարմիր մազերի մասին եւ վերադառնալ իր սովորական գույնին։

Իրինա առայժմ լռում է։



© NEWS.am STYLE