Լամար Օդոմի հայրը «հարձակվել է» Քլոե Քարդաշյանի վրա

10:03   30 հոկտեմբերի, 2015

Հազիվ էին հանդարտվել Լամար Օդոմի շուրջ կրքերը, հիմա էլ նոր սկանդալ է բռնկվել: Ինչպես հայտնի է՝ 35-ամյա բասկետբոլիստը դեռ ապաքինվում է Լոս Անջելեսի Cedars-Sinai Medical Center հիվանդանոցում՝ անառականոցում իր արկածներից հետո, որոնց պատճառով կոմայի մեջ էր ընկել: 

Գրեթե անընդհատ ամուսնու կողքին էր Քլոե Քարդաշյանը, բայց հիմա Լամարի վիճակը լավացել է, ու Քլոեն այլեւս հիվանդանոցում չէ:

Բայց Լամարի հայրն էլ հայտարարել է, որ Քիմ Քարդաշյանի քույրը թույլ չի տալիս, որ ինքը հանդիպի բասկետբոլիստի հետ:

Ինչպես գրում է TMZ-ը Քլոեն ինքն է հայտարարել, որ Լամարին անարգել կարող են այցելել նրա ընկերներն ու ազգականները:

«Քլոեն նույնիսկ հիվանդանոցում չէր, երբ Լամարի հայրը եկել էր: Լամարը կարող է հանգիստ խոսել: Նրան Քլոեն, որպես դայակ, պետք չէ: Թե ով պետք է իրեն այցելի ՝ որոշում են Լամարն ինքը եւ հիվանդանոցի բժիշկները»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը:



© NEWS.am STYLE