Վիկտորիա Բեքհեմն ինտերնետ-խանութ կբացի (վիդեո)

18:25   28 հունվարի, 2013

Հանրահայտ երգչուհի ու դիզայներ Վիկտրոիա Բեքհեմն ինտերնետ-խանութ է բացում, որտեղ արդեն գարնանը հնարավոր կլինի գնել դիզայներական հագուստ, հաղորդում է E!News-ը։ Ճիշտ է, ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմի կնոջ խանութն առայժմ միայն փորձարկվում է։ Սակայն արդեն հիմա կարելի է մտնել կայք ու գրանցվել՝ դիզայների նոր հավաքածուների մասին տեղյակ լինելու համար։

Կայքի ուղղություններից մեկը կլինի նաեւ Վիկտորիայի աշխատանքային օրերի տեսությունը։ Նա ծրագրում է վարել սեփական բլոգն ու պատմել իր փորձի ու տպավորությունների  մասին՝ երկրպագուին հավաքածուների ստեղծման ականատես դառնալու հնարավորություն տալով։ «Ի՞նչ են սպասում ինձնից։ Կարծում եմ՝ ամենալավը», - հայտարարել է Վիկտորիան իր նոր նախագծի մեկնարկն ազդարարող տեսանյութում։



© NEWS.am STYLE