Քլոե Քարդաշյանը վերադարձել է իր բոյֆրենդի՝ Ջեյմս Հարդենի մոտ

10:10   31 հոկտեմբերի, 2015

Չնայած Լամար Օդոմը դեռ հիվանդանոցում է ու չնայած լուրեր էին պտտվում, որ 35-ամյա բասկետբոլիստն ու Քլոե Քարդաշյանը որոշել են չամուսնալուծվել՝ բայցեւայնպես Քիմ Քարդաշյանի քույրը վերադարձել է իր բոյֆրենդի՝ բասկետբոլիստ Ջեյմս Հարդենի մոտ: 

34-ամյա Քլոեն երկու շաբաթ Լամարին խնամելուց հետո գնացել է դիտելու «Հյուսթոն Ռոքեթս»-ի խաղը Հյուսթոնում: «Քլոեն ու Ջեյմսը փորձում են վերականգնել իրենց հարաբերությունները, նա երջանիկ է, որ վերադարձել է Ջեյմսի մոտ, որն էլ իր հերթին ըմբռնումով է վերաբերվում այն սարսափելի իրավիճակին, որում հայտնվել է Լամարը:

Նրանք ուզում են միասին լինել: Քլոեն ուզում է միշտ նրա հետ լինել»,- հայտնում է մոտ կանգնած աղբյուրը:

Աղբյուր՝Daily Mail



© NEWS.am STYLE