19:08 31 հոկտեմբերի, 2015Tom Brokaw –ի հաղորդմանը մասնակցել են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին: Շոուն եթերում ցուցադրվելու է նոյեմբերի 2-ին: Իսկ առայժմ հարցազրույցի ամփոփ տարբերակը հայտնվել է համացանցում:
Թոմ Բրոքաուի շոուի ժամանակ ամուսինները պատմել են իրենց համատեղ նախագծի մասին, որը «Ծովի ափին» է կոչվում, ընտանիքում տիրող փոխըմբռնման մասին ու հերքել իրենց հարաբերություններում սկսված ճգնաժամի մասին լուրերը:
Անջելինա Ջոլին խոստովանել է,թե ինչքան շնորհակալ է իր ամուսնուն կրծքագեղձի ու ձվարանների հեռացման վիրահատությունների ժամանակ նրա ցուցաբերած աջակցության համար:
Հիշեցնենք, որ 2013 թ. դերասանուհին կրկնակի մաստէկտոմիա է արել՝ որպես քաղցկեղի կանխարգելում. պարզվում է, որ այդ հիվանդության զարգացման ժառանգական վտանգը նրա դեպքում ծայրաստիճան բարձր է: Մեկուկես տարի անց Ջոլին պատմել է, որ եւս մեկ լուրջ վիրահատություն է արել՝ ձվարանների հեռացում:
Այդ ժամանակաշրջանում Բրեդն էր նրա հենարանը, հիշում է Էնջին:
«Վիրահատությունները ժամանակաշրջանում ես գիտեի, որ նա իմ կողքին է: Ես ինձ պակաս կանացի չէի զգում, քանի որ ամուսինս իր պահվածքով նման զգացողություն առիթ չէր տալիս»
Փիթն էլ իր հերթին Թոմ Բրոքաուին պատմել, որ ձգտում էր ամեն կերպ աջակցել կնոջը:
«Եթե հնարավոր է անել մի բան, որի շնորհիվ մեր ընտանիքի անդամները կարող են հնարավորինս երկար ժամանակ միասին մնալ, ուրեմն դա պետք է անպայման անել »,- ասել է նա:
Ճիշտ է, Բրեդը խոստովանել է, որ կնոջ որոշումը իր համար փորձություն էր:
«Բավականին վախեցնող որոշում էր: Շատ ռիսկեր կային, ինչ -որ բան կարող էր ըստ ծրագրվածի չընթանալ: Շատ բան կարող էր պատահել»:
Զույգը վճռականորեն հերքում է ընտանեկան տարաձայնությունների մասին լուրերը: Այդ լուրերն առավել ճշմարտանման էին հնչում, քանի որ իրենց համատեղ ֆիլմում Փիթն ու Ջոլին խաղում են մի զույգի դեր, որը խորը ճգնաժամ է ապրում: Սակայն ամուսինները միաձայն վստահեցնում են, որ ֆիլմի սյուժեն իրենց իրական կյանքի հետ ոչ մի կապ չունի :
«Հույս ունեմ, որ մեր հանդիսատեսը հասկանում է, որ եթե այդ սյուժեն մեր հարաբերություններն արտացոլեր, ապա մենք երբեք չէինք կարողանա նման ֆիլմ նկարահանել: Մենք կարողացել ենք դա անել, որովհետեւ մեր հարաբերությունները շատ ամուր են, ու այդ խնդիրները, որոնք մենք ներկայացնում ենք ֆիլմում, մեզ հետ որեւէ առնչությւոն չունեն»,- բացատրել է Անջելինան:
Աղբյուր՝ Just Jared