16 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատուն եւ 100 հազար արժեցող մեքենա. Փառքը քեզ չի ՞ փոխել, Ադել

17:17   31 հոկտեմբերի, 2015

Անցյալ շաբաթ, երկար ընդմիջումից հետո Ադելը ներկայացրել է իր նոր` Hello սինգլը եւ դրա տեսահոլովակը, որը «պայթեցրել է» ոչ միայն Youtube-ը, այլեւ բրիտանական հիթ շքերթները:

Հանրահայտ երգչուհին երեք տարվա ընթացքում իր առաջին հարցազրույցն է տվել, որում փառքը մեկնաբանելով` ասել է.

«Գիտեք, ինձ դա ուղղակի վախեցնում է: Վախենում եմ, թե փառքը կոչնչացնի ինձ, թե ես ինձ կկորցնեմ:  Վախենում եմ այն մարդկանց համար, որոնց սիրում եմ: Վախենում եմ, թե նրանք կկորցնեն ինձ:   Փառքը երբեմն թունավորում է: Բայց ես աղքատ եմ ապրում, որովհետեւ չեմ ուզում կորցնել իրականությանը մոտ լինելու զգացումը: Ոչ ոք իմ երգերը չի լսի, եթե դրանք հեռու լինեն իրականությունից»:

Բրիտանական  Daily Mail-ը որոշել է մանրամասնորեն պարզել հայտնի երգչուհու կերպարը եւ պարզել է, որ  ամեն ինչ այնքան հարթ չէ «դրական» Ադելի կյանքում,   որն անընդհատ ջանում է նշել, որ ուշադրություն չի դարձնում փողին, որովհետեւ դա իրեն չի հետաքրքրում: Ադելն անընդհատ նշում է, որ ներկայացնում է բրիտանական հասարակության միջին  (աշխատավոր) դասակարգը:

Սակայն բրիտանական պարբերականը նշում է, որ երգչուհին պաշտում է թանկարժեք զարդեր,   Stella McCartney ապրանքանիշի հագուստ, նրա վարսահարդարը սպասարկում է նաեւ Դեվիդ Քեմերոնին, նրա առաջին մեքենան  (Ադելը վերջերս է մեքենա վարելու թույլտվություն ստացել) 155 հազար դոլար արժեցող Porsche է:

Երեք տարվա ընթացքում Ադելը Քենսինգթոնում տներ է գնել, մեկը` 5.8 մլն ֆունտով, երկրորդը` 5.38:

Ամեն տեսակ Burberry-ներից եւ Louboutin-ներից բացի, Ադելը տարված է անշարժ գույք գնելով: Լոնդոնյան առանձնատներին հավելվում է մի քանի տուն աշխարհի լավագույն անկյուններում, սկսած Քալիֆորնիայից եւ վերջացրած Լազուրե ափով: 

 Ընդհանուր առմամբ նա  20 միլիոն դոլար է ծախսել անշարժ գույքի վրա: 

Երգչուհին տարեկան 70 000 ֆունտ է ծախսում անվտանգության աշխատակիցների վրա, նրա ոճաբանները (որոնք աշխատել են Գվինեթ Փելթրոուի եւ Ջեյ Լոյի հետ) տարեկան  20 000 ֆունտ արժեն, վարսահարդարը` 1.500 ֆունտ, գեղեցկության միջոցառումները` 10 000 ֆունտ:

Աղբյուրը` Daily Mail



© NEWS.am STYLE