15:51 28 հունվարի, 2013Հանրահայտ դերասան Էշթոն Քեթչերն անկախ ֆիլմերի Sundance ամերիկյան կինոփառատոնին ներկայացրել է «Ջոբս» ֆիլմը։ Դերասանը դրանում մարմնավորել է Apple ընկերության լեգենդար հիմնադրին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2013 թվականի օգոստոսի 30-ին, հաղորդում է Los Angeles Times-ը։ Ֆիլմում ներկայացված են Ջոբսի կյանքի 1971-2000 թվականների իրադարձությունները։
Քննադատները միաձայն նշում են Էշթոն Քեթչերի ֆենոմենալ արտաքին նմանությունը Սթիվ Ջոբսին։ Իսկ IT հերոսի կերպարի մեջ մտնել դերասանն սկսել է դեռեւս կես տարի առաջ։ Նա երկար է փորձել Ջոբսի քայլվածքը։ Պապարացին փողոցում նրան բազմիցս բռնացրել է Սթիվի նման սեւ վզով հագուստով։
