Այշվարիա Ռայ. Ամենագեղեցիկ հնդկուհին այսօր նշում է ծննդյան տարեդարձը

11:14   1 նոյեմբերի, 2015

Նա ամենաքննարկվող հնդիկ դերասանուհին է: Իր գեղեցկության շնորհիվ 1994 թ-ին հնդկուհին արժանացավ հեղինակավոր «Միսս աշխարհ» տիտղոսին:

Այս դերասանուհուն  իրենց ֆիլմերում ցանկանում են տեսնել ոչ միայն բոլիվուդյան, այլև հոլիվուդյան ռեժիսորները:

Խոսքը գնում է գեղեցկուհի Այշվարիա Ռայի մասին, որն այսօր տոնում է ծննդյան 42-ամյակը:

Ռայը ֆիլմերում սկսել է նկարահանվել 1997 թ-ից: Նրա մասնակցությամբ առաջին ֆիլմը կոչվում էր  «Դուետ»:

 

Դերասանուհու մասնակցությամբ հայտնի ֆիլմերն են` «Հարսնացուն և նախապաշարմունքները», «Սիրահարվածները», «Վարդագույն հովազ», «Վերջին լեգիոնը» և այլն:

 

Ռայը հայտնվել է L’Oreal-ի և Coca-Cola ապրանքանիների գովազդային հոլովակներում:

Չնայած իր արտասովոր արտաքինին` Ռայը բնիկ հնդկուհի է: Շատերը ֆորումներում վիճարկում են այն փաստը, որ Այշվարիայի աչքերը բնականից կապույտ են` նշելով, թե դերասանուհին կրում է լինզաներ:

Այս թեմայի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել էր դերասանուհու դիմահարդար Մարիաննա Մուկուչյանի հետ, որտեղ Իվետա Մուկուչյանի քույրը շեշտել էր, որ դերասանուհու աչքերը բնականից կապույտ երանգ ունեն:

 

Ինչ վերաբերում է դերասանուհու անձնական կյանքին` 1999 թ-ին Ռայը հանդիպում էր բոլիվուդյան դերասան Սալման Խանի հետ: Սակայն այս հարաբերությունների վերջը դրվեց 2001 թ-ին: 2007 թ-ից Այշվարիան ամուսնացած է դերասան Աբիշեկ Բաչանի հետ, որը Ամիթաբհ Բաչանի որդին է: Նրանց դուստրը` Արադաիա Բաչանը, ծնվել է 2011 թ-ին:

 

Սյունե Առաքելյան

 



© NEWS.am STYLE