Նոր «Բոնդը» ցուցադրության առաջին շաբաթում 80.4 մլն դոլար է հավաքել Մեծ Բրիտանիայում

11:32   2 նոյեմբերի, 2015

Հոկտեմբերի վերջին Լոնդոնում կայացել է սուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին «007.Սպեկտր» նոր ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Այդ օրը Royal Albert Hall-ի կարմիր գորգով անցնում էին ֆիլմի բոլոր հերոսները, բայց ուշադրության կենտրոնում իհարկե Դենիել Քրեյգը, Մոնիկա Բելուչին ու Լեա Սեյդուն էին:

Լոնդոնյան պրեմիերայից անմիջապես հետո ֆիլմի անձնակազմի անդամները ուղեւորվել են ֆիլմը ներկայացնելու տարբեր երկրներում։ Օրինակ՝ Նաոմի Հարիսը Մոսկվա է ժամանել, իսկ Մոնիկա Բելուչին՝ Մադրիդ:

Իսկ այսօր հայտնի է դարձել, որ Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմը ռեկորդ է սահմանել Մեծ Բրիտանիայի վարձույթում՝ կինոթատրոններում ցուցադրության առաջին շաբաթվա ընթացքում հավաքելով 80.4 մլն դոլար:

Ինչպես հայտնում է Deadline-ը՝ նախորդ ռեկորդը սահմանել էր Բոնդի մասին նախորդ՝ «007. Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմը՝ հավաքելով 57.08 մլն դոլար:

Նշում են, որ «007.Սպեկտրը» ուրբաթ, շաբաթ ու կիրակի օրերին 31.2 մլն դոլար է հավաքել, իսկ «007.Սքայֆոլի կոորդինատները» ֆիլմն այդ նույն ժամանակաշրջանում 31 մլն էր հավաքել:



© NEWS.am STYLE