Սոֆի Մխեյանը շնորհավորում է բանակի տոնը

12:11   28 հունվարի, 2013

Երգչուհի Սոֆի Մխեյանը շնորհավորել է Հայոց բանակի 21-ամյակը Ֆեյսբուքի իր էջում։

«ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ !!!

Թող ամենօրյա խաղաղությունը, ողջ գեղեցկությամբ՝ Ձեր անբաժան ուղեկիցը լինի: Մեր առավոտները Ձեր շնորհիվ խաղաղ ու բարի են բացվում:

Հայոց աշխարհի ԱՆՀԱՂԹ ԶԻՆՎՈՐՆԵՐ, կորստի ցավ կա մեր երակներում, սակայն դուք գոտեպնդվեք, և հպարտացեք մեր փառավոր հաղթանակներով: Եղեք ԱՐԻ կամքով ԲԱՐԻ, ապրեք ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ», - գրել է երգչուհին և տեղադրել այս տեսահոլովակը:



© NEWS.am STYLE