Լիլի Օլրիջը Victoria’s Secret-2015-ի ցուցադրությանը կներկայացնի հանրահայտ Fantasy Bra կրծկալը

10:03   3 նոյեմբերի, 2015

Vogue պարբերականը նորաձեւության սիրահարներին ուրախացրել է՝ տեղեկացնելով, թե Victoria's Secret-ի նորաձեւության ամենամյա ցուցադրությանն ով է ներկայացնելու թանկարժեք Fantasy Bra-ն։

Այդ պատիվը բաժին է հասել ամերիկացի 29-ամյա մոդել Լիլի Օլրիջին։

Համացանցում արդեն հայտնվել է կրծկալով մանեքենուհու առաջին տեսանյութն ու պրոմո-լուսանկարը։ Կրծկալը զարդարված է 6 500 թանկարժեք քարով՝ կապույտ տպազիոնով, դեղին շափյուղայով, նռնաքարով եւ այլն։

Կոմպլեկտի ստորին մասը՝ բիկինին պակաս արժեքավոր չէ․ այն զարդարված է 126 ադամանդով։ Բայց դա դեռ ամբողջը չէ․ վերամշակված ալմաստներին միացել է եւս 400 միներալ, որ գեղեցիկ արտաքին տեսք ունեն։

Fantasy Bra-ի ստեղծման համար պատասխանատու էր Mouawad ոսկերչական ընկերությունը, որն արդեն առաջին տարին չէ, որ համագործակցում է Victoria's Secret-ի հետ։
Իսկ եթե խոսենք առասպելական կրծկալի արժեքի մասին, ամբողջ կոմպլեկտը 2 մլն դոլար է գնահատվում։

Հիշեցնենք, որ պատմության մեջ առաջին Fantasy Bra-ն ստեղծվել է 1996-ին, այդ ժամանակ այդ գլուխգործոցը կրելու պատիվը վիճակվել էր Կլաուդիա Շիֆերին։ Իսկ Mouawad-ի ամենաթանկարժեք ստեղծագործությունը դարձել է 2000-ին Ժիզել Բունդհենի ստեղծած կոմպլեկտը։ Այն գնահատել են 15 մլն դոլար։

Տարբեր տարիների Fantasy Bra է ստեղծվել նաեւ Միրանդա Քերի, Քենդիս Սվեյնփոլի, Թայրա Բենքսի, Հայդի Քլումի, Ալեսանդրա Ամբրոսիոյի եւ Ադրիանա Լիմայի ելույթների համար։



© NEWS.am STYLE