21:28 28 հունվարի, 2013Երգչուհի Սիլվիի՝ մի քանի տարի առաջ էկրանից հանկարծակի անայտանալը շարունակում է մտահոգել շատ երեւանցիների: NEWS.am STYLE-ն որոշել է պարզել` պատճառը եւ թե ի՞նչով է զբաղվում երգչուհին այսօր:
Սիլվի, դուք կտրուկ անհետացաք հայկական շոու բիզնեսից: Ո՞ւր:
Պարզապես ինչ-որ պահի հասկացա, որ հոգնել ու հիասթափվել եմ, եւ որոշեցի որոշ ժամանակ հեռանալ՝ հանգստանալու համար:
Ինչո՞վ էք զբաղվում հիմա:
Ներկա պահին զբաղվում եմ իմ նոր տեսահոլովակի`2012 թվականին նկարահանված Temptation-ը ներկայացնելով։ Այն կա Youtube-ում, բայց հեռուստատեսային պրեմիերա դեռ չի եղել:
Ի՞նչ է փոխվել Ձեր բացակայության ընթացքում:
Այն, որ երբ ես վերադարձա եւ ցանկացա, որ իմ տեսանյութը ցուցադրվի, պարզվեց, որ դրա համար ֆինասական ներդրումներ են անհրաժեշտ: Իսկ ես դրան հոգեբանորեն պատրաստ չէի: Բայց ներկա պահին ինձ համար միեւնույնն է` կցուցադրեն այդ տեահոլովակը Հայաստանում, թե` ոչ: Ես մեծ ծրագրեր ունեմ` ռուսական շոու բիզնեսի հետ կապված:
Լուրեր են շրջում, որ դուք ցանկանում եք նոր տեսահոլովակ նկարահանել ինչ-որ ռուս երգչի հետ: Ո՞ւմ հետ եւ ի՞նչ երգի համար:
Զուգերգի հետ կապված ոչինչ հրապարակել չեմ կարող: Չեմ խոստանում, որ մեծ բում կլինի: Քննադատները լավ կաշխատեն: Դրա մասին դուք շուտով կիմանաք:
Ի՞նչ եք ցանկանում ասել Ձեր երկրպագուներին:
Կպատասխանեմ ժպիտով. «Շնորհակալ եմ, որ կաք, հիշում եւ սիրում եք: Այդ ամենը փոխադարձ է: Խոստանում եմ ստեղծագործել եւ իմ ստեղծագործությամբ հիացնել երկրպագուներիս»: