200 միլիոն դիտում Youtube-ում. Ադելի նոր հիթը գլխավորել է Billboard Hot 100-ը

11:02   3 նոյեմբերի, 2015

Անցալ շաբաթ Ադելը թողարկել էր իր նոր՝ Hello սինգլը, որն անմիջապես պայթեցրել էր համաշխարհային հիթ-շքերթները։ 

Այս պահին Youtube-ում արդեն ավելի քան 200 մլն մարդ դիտել է տեսահոլովակը։ Այս շաբաթ երգը գլխավորել է Billboard Hot 100 վարկանիշային աղյուսակը։ 

Երգը ԱՄՆ-ի պատմության մեջ առաջինն է դարձել, որը վաճառվել է 1,11 մլն օրինակով։ 

Hello-ն Ադելի չորրորդ երգն է, որը գլխավորել է Billboard Hot 100-ը։

Թողարկման առաջին շաբաթվա ընթացքում երգն ԱՄՆ-ում հնչեցվել է  61 մլն անգամ։



© NEWS.am STYLE