Սուպերմոդել Շառլոտ ՄաքՔիննին GQ-ի համար «թեժ» ֆոտոսեսիայում

12:32   3 նոյեմբերի, 2015

Ամերիկացի սուպերմոդել Շառլոտ ՄաքՔիննին հայտնվել է GQ-ի համար արված «թեժ» ֆոտոսեսիայում։ Առայժմ համացանցում  22-ամյա գեղեցկուհու մասնակցությամբ լուսանկարների ալբոմից ընդամենը երկու լուսանկար է հայտնվել, իսկ ամբողջ ֆոտոսեսիան  հնարավոր կլինի տեսնել պարբերականի դեկտեմբերյան համարում։

 

Լուսանկարում Շառլոտը ներկայանում է թափանցիկ լեոտարդով, Giuseppe Zanotti ճտքակոշիկներով եւ Zadig and Voltaire ապրանքանիշի կաշվե բաճկոնակով։ 

  

Մյուս լուսանկարում, որտեղ վինտաժ ոճը պակաս ընդգծված է, մոդելը ցուցադրում է իր ոտքերը։

Իսկ հանգստյան օրերին աղջիկը «թեժ» կերպարում հայտնվել է Հելոուինի առիթով   Ջորջ Քլունիի կազմակերպած երեկույթին։

Աղբյուրը՝ Daily Mail



© NEWS.am STYLE