Նաոմի Քեմփբելը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Ռոմեո Բեքհեմը եւ այլք՝ Burberry-ի գովազդում

14:38   3 նոյեմբերի, 2015

Համացանցում հայտնվել է Burberry-ի Սուրբ ծննդյան տոնի գովազդային արշավի առաջին մասը։ Հատուկ ֆոտոսեսիային մասնակցել են Նաոմի Քեմփբելը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին եւ նրա կրտսեր եղբայր Թոբին, 13-ամյա Ռոմեո Բեքհեմը, Միշել Դոքերին եւ Ջեյմս Քորդենը։

Ֆոտոսեսիան անցկացրել է Մարիո Տեստինոն։

Նաոմի Քեմփբել եւ Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի եւ Ջեյմս Բեյ 

Ջեյմս Բեյ եւ Ռոմեո Բեքհեմ

Նրան ոգեշնչել է 2000թ. «Բիլի Էլիոթ» կտավը, որը պատմում է տղայի մասին, ով երազում էր պարել Թագավորական բալետի դպրոցում։

Ժամանակին ֆիլմում գլխավոր դերերից մեկը կատարել էր Ջուլի Ուոլթերսը, իսկ երաժշտությունը գրել է Էլթոն Ջոնը։ Բնականաբար հաշվի առնելով այդ գործոնները՝ Burberry-ի ստեղծագործական տնօրենը չէր կարող չհրավիրել հայտնի անձանց։

 

Էլթոն Ջոն

Ջուլի Ուոլթերս

Միշել Դոքերի

 

Նաոմի Քեմփբել

 

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի

Ջեյմս Քորդեն

Նորաձեւության տունը դեռեւս այդքան շատ պրոմո հոլովակներ չի հրապարակել։ Դրա փոխարեն համացանցում հայտնվել են Burberr-ի Սուրբ ծննդյան գովազդային արշավի բեքսթեյջ կադրեր, որոնք պակաս հետաքրքիր չեն։

Թոբի Հանթինգթոն-Ուայթլի

Աղբյուրը՝ Spletnik



© NEWS.am STYLE