«Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը հանդես կգա 8-րդ համարով

22:17   17 հոկտեմբերի, 2012

Ամստերդամում անցկացվեց «Մանկական Եվրատեսիլ 2012»-ի վիճակահանությունը: Հայաստանը ներկայացնող «Compass band» խումբը հանդես կգա 8-րդ համարով:

Այս տարի մրցույթին կմասնակցեն 12 երկիր: Մասնակիցները ելույթ կունենան հետեւյալ կարգով` Բելառուս, Շվեդիա, Ադրբեջան, Բելգիա,  Ռուսաստան, Իսրայել, Ալբանիա, Հայաստան, Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Նիդերլանդներ:

Հիշեցնենք, որ Հայաստանում ընտրական փուլում հաղթել է «Compass band» խումբր, որը հանդես կգա «Sweettie baby» երգով:

Ավելի վաղ NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում խմբի ղեկավար, ռեժիսոր, կոմպոզիտոր Զառա Պետրոսյանը հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, խմբի մասնակիցները Ամստերդամ կմեկնեն նոյեմբերին:



© NEWS.am STYLE