Panerai –ը թողարկել է գրպանի ժամացույցների սերիա (ֆոտո)

22:48   28 հունվարի, 2013

Ժամացույցների Panerai մարկան թողարկել է գրպանի բարձրտեխնոլոգիական ժամերի սերիա։ Ըստ РБК-ի, սահմանափակ սերիայի թողարկումը նվիրված է քաղաքացիական վաճառքի մեկնարկի հոբելյանին։ Չնայած, որ իտալա-շվեյցարական մարկայի պատմությունը սկիզբ է առնում 1860 թվականից, դրա ժամերն օգտագործել են միայն զինվորականները։ Եւ միայն 20 տարի առաջ է Panerai-ը սկսել «քաղաքացիական» մեխանիկական ժամացույցների աշխարհի վրա հարձակումը։
Tourbillon GMT Ceramica PAM 446 դիզայնը ցնցում է իր համարձակությամբ՝  ձեռնոց նետելով կարծրատիպերին։ Սուր կողմերով սեւ գույնի հզոր պատյանը դիմանում է 30 մետր խորության ճնշմանը։ Խարսխի շղթա հիշեցնող սեւ անփայլ շղթան, նույնպես, ավելի շուտ տուրք է մարկայի ռազմածովային անցյալին ու ներկային։

Հատուկ տակդիր ունեցող Ժամացույցները կարելի է օգտագործել եւ որպես գրպանի, եւ որպես սեղանի ժամացույց։ Ծրագրվում է թողարկել ընդամենը 50 օրինակ։



© NEWS.am STYLE