Նաոմի Քեմփբելը, Էլթոն Ջոնը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Ռոմեո Բեքհեմը եւ ուրիշներ՝ Burberry-ի գովազդի լոնդոնյան պրեմիերային

12:03   4 նոյեմբերի, 2015

Երեկ երեկոյան Լոնդոնում կայացել է Burberry-ի սուրբ ծննդյան գովազդային արշավի պրեմիերան։

Burberry-ի հատուկ ֆոտոշարքին մասնակցել են Նաոմի Քեմփբելը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին եւ նրա կրտսեր եղբայր Թոբին, 13-ամյա Ռոմեո Բեքհեմը, Միշել Դոքերին եւ Ջեյմս Քորդենը։ Ֆոտոսեսիան անցկացրել է Մարիո Տեստինոն։

 Իսկ հոլովակի լոնդոնյան պրեմիերային ներկա են եղել Նաոմի Քեմփբելը, Ռոզի Հանթինգթոն-Ուայթլին, Վիկտորիա Բեքհեմը՝ երեխաների հետ, ինչպես նաեւ Էլթոն Ջոնը, որը «Բիլի Էլիոթ» ֆիլմի երաժշտության հեղինակն է։ Հենց այս կինոնկարն է ներշնչանքի աղբյուր հանդիսացել գովազդային հոլովակի ստեղծման համար։

Վիկտորիա Բեքհեմը ներկայացել էր երեխաների հետ։

Նաոմի Քեմփբել

Ռոզի Հանթինգթոն-Ուայթլի

Էլթոն Ջոնը՝ Ռոմեո  եւ Քրուզ Բեքհեմներ


Ռոմեո Բեքհեմ

Ջեյմս Բեյ

 

 

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Burberry, Splash, Getty, AP



© NEWS.am STYLE