Առանց դիմահարդարման Ադելը՝ Rolling Stone-ի ֆոտոսեսիայում

15:46   4 նոյեմբերի, 2015

Երգչուհի Ադելը իր նոր «Hello» հիթով, անհամար ռեկորդներ է սահմանում։ 

Բրիտանացի 27-ամյա երգչուհին առանց դիմահարդարման նկարահանվել է Rolling Stone-ի ֆոտոսեսիայում եւ պատմել է, թե ինչու է այդքան հազվադեպ ուրախացնում իր երկրպագուներին ստեղծագործական նորույթներով։  

Ադելը խոստովանել է, որ իր համար ստեղծագործելը հոբբի է, որից ինքը հաճույք է ստանում եւ չի ձգտում, որ իր երգերը գլխավորեն ռադիոընկերությունների վարկանիշային աղյուսակները։ Երգչուհին նշել է, որ իր համար անհամեմատ ավելի կարեւոր է ժամանակ անցկացնել ամուսնու եւ երեք տարեկան որդու՝ Անջելոյի հետ։ 

«Ես չեմ սիրում հայտնի լինել, իրոք։ Դա  թունավորում է մարդուն։ Ճանաչումը կլանում է քեզ։ Իմ կարիերան ոչ միայն իմ հոբբին է, այլեւ իմ ամբողջ կյանքը», –նշել է Ադելը։

Ադելը նաեւ ասել է, որ նույնիսկ եթե ավելի նիհար լինել, մերկ չէր նկարվի, որովհետեւ իր մարմինը միայն իրեն է պատկանում։ Երգչուհին իր մտքերն է ներկայացրել այն մասին, որ փարթամ կազմվածքը, որով ինքը տարբերվում է իր սլացիկ գործընկերներից, հենց այն տարբերակիչ հատկանիշն է դարձել, որը ուշադրություն է հրավիրել իր գործունեության վրա։ 

«Կնկարվեի՞ գլամուրային ամսագրերի համար, եթե ավելի նիհար լինեի։  Կարծում եմ՝ ոչ, որովհետեւ իմ մարմինը միայն ինձ է պատկանում եւ չեմ ուզում բոլորին ցույց տալ։ Ինձ միշտ տանջում է միեւնույն հարցը.  «Արդյո՞ք ես նույնքան հաջողակ կլինեի, եթե մի օր իմ չափը S լիներ», – իր մտորումներն է ներկայացրել Ադելը։



© NEWS.am STYLE