Gucci-ի ֆոտոշարքն իրականացնելու համար օգտագործվել են հայկական գորգեր. դիզայներ Մանուկ Ալեքսանյան

16:36   4 նոյեմբերի, 2015

Դիզայներ Մանուկ Ալեքսանյանն Instagram-ի էջում ժամեր առաջ տեղադրել է մի լուսանկար, որում Gucci-ի մոդելները լուսանկարված են հայկական գորգերի ֆոնի վրա:

NEWS.am STYLE-ը խոսեց դիզայների հետ`պարզելու, թե որտեղից էր վերցրել լուսանկարը և ինչպես կմեկնաբանի հայտնի բրենդի այդ ֆոտոշարքը.

«Նկարը Gucci-ի պաշտոնական էջից եմ վերցրել: Այո, լուսանկարը համապատասխանում է իրականությանը: Այստեղ հայկական թեմատիկան գորգերն են, սակայն չեմ կարծում, թե դրանք ինչ-որ հաղորդագրություն ունեն իրենց մեջ: Պարզապես, ցանկացել են ստանալ ֆոլկ միջավայր: Ամեն դեպքում, հաճելի է, որ ֆոտոշարքն իրականացնելու համար օգտագործել են հայկական գորգեր»,-նշեց դիզայներն`ավելացնելով, որ հայկական գորգերի հետ ներկայացված են նաև պարսկական գորգեր:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE