17:42 4 նոյեմբերի, 2015Ֆիլիպ Կիրկորովի նոր շոուի քասթինգի ժամանակ 28-ամյա ուկրաինուհի պարուհի Ալյոնա Տկաչենկոն ուշագնաց է եղել, գրում է Super.ru-ն:
Բժիշկները կասկածում են, որ 28-ամյա ուկրաինուհու մոտ նախակաթվածային վիճակ է: Սկսելով իր ելույթը՝ աղջիկը հանկարծ կանգ է առել ու կծկվել, իսկ մեկ վայրկյան անց ուշագնաց եղել: Տեղում հերթապահող բժիշկները պատգարակի վրա աղջկան տարել են հետնաբեմ, որտեղ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել:
Ինչպես հայտնի դարձավ ավելի ուշ՝ կուլիսների հետեւում բժիշկները, պարուհուն զննելուց հետո նրան խորհուրդ են տվել առայժմ զերծ մնալ ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Պատահարի կապակցությամբ ռեժիսոր Դրագոնեն ու Ֆիլիպ Կիրկորովն անմիջապես դադարեցրել են քասթինգը: