Հմայիչ Էմիլյա Քլարքը՝ Dior-ի հոբելյանական հավաքածուի դեմք

13:35   5 նոյեմբերի, 2015

Դերասանուհի Էմիլյա Քլարքը դարձել է Dior-ի հոբելյանական հավաքածուի դեմքը։ Ինչպես գրում է US Magazine-ը, «Գահերի խաղ» սերիալի աստղը միացել է Dior նորաձեւության տան մյուս դեսպաններին՝ Ռիհանային, Ջենիֆեր Լոուրենսին, Նատալի Փորթմանին։

Քլարքը կներկայացնի Rose des Vents ապրանքանիշի հոբելյանական հավաքածուն։

Համացանցում արդեն հայտնվել են Էմիլյայի առաջին լուսանկարները արված Dior-ի համար։

Դերասանուհուն լուսանկարել է Պատրիկ Դեմարշելիեն։

Գովազդային արշավի համար Քլարքը ներկայացել է մի քանի կերպարով։ Նրա պարանոցը, ականջներն ու ձեռքերը զարդարում են սպիտակ եւ վարդագույն ոսկուց պատրաստված, ադամանդով ու վարդագույն արեւակնով զարդարված  Dior-ի զարդերը, ինչպես նաեւ լաջվարդ քարով զմրուխտյա վզնոցը։

Նոր գովազդը լույս կտեսնի հաջորդ տարվա հունիսին։



© NEWS.am STYLE