Ջոնի Դեփը, Սքարլեթ Յոհանսոնը, Ուիլ Սմիթը եւ այլ աստղեր՝ People's Choice Awards 2016-ի հաղթողի հավակնորդներ

10:33   5 նոյեմբերի, 2015

Այս տարի People's Choice Awards 2016 հեղինակավոր մրցանակաբաշխության արարողությունը կանցնի Լոս Անջելեսում հունվարի 6-ին:

People's Choice Awards-ը ամերիկյան հանարահայտ մրցանակաբաշխություն է, որը հանդիսատեսի քվեարկության արդյունքներով մրցանակներ է շնորհում փոփ մշակույթի գործիչներին: 

Ինչպես գրում է Just Jared-ը՝ արդեն հրապարակվել է People's Choice Awards 2016 մրցանակաբաշխության թեկնածուների առաջին ցուցակը: 

Տարբեր անվանակարգերում հաղթանակի են հավակնում Ջոնի Դեփը, Ռոբերթ Դաունի կրտսերը, Սանդրա Բալոքը, Սքարլեթ Յոհանսոնը, Ուիլ Սմիթը, Ջորջ Քլունին, Չեննինգ Տատումը ու շատ այլ աստղեր:

Առաջարկում ենք ծանոթանալ հիմնական անվանակարգերի թեկնածուների ցուցակին՝

Սիրված ֆիլմ

«Վրիժառուներ: Ալթրոնի դարաշրջան» 

«Ֆորսաժ 7»

«Գլուխկոտրուկ»

«Յուրյան դարաշրջանի աշխարհը»

«Իդեալական ձայն 2»

Սիրված դերասան

Չեննինգ Տատում

Քրիս Փրեթ

Ջոնի Դեփ

Ռոբերտ Դաունի կրտսեր

Ուիլ Սմիթ

Սիրված դերասանուհի

Էն Հեթեուեյ

Մելիսա ՄաքՔարթնի

Մերիլ Սթրիփ

Սանդրա Բալոք

Սքարլեթ Յոհանսոն

Սիրված կատակերգական կինոդերասան

Ջեք Բլեք

Քեւին Հարթ

Մարք Ուոլբերգ

Ռոբերտ դե Նիրո

Ուիլ Ֆերել

Սիրելի կատակերգական կինոդերասանուհի

Էմի Շումեր

Աննա Քենդրիք

Մելիսա ՄաքՔարթնի

Ռեբել Ուիլսոն

Սոֆիա Վերգարա

Սիրված դրամատիկ կինոդերասան

Չեննինգ Տատում

Ջորջ Քլունի

Ջոնի Դեփ

Մեթ Դեյմոն

Ուիլ Սմիթ

Սիրված դրամատիկ կինոդերասանուհի

Բլեյք Լայվլի

Դաքոթա Ջոնսոն

Ջենիֆեր Լոպես

Քեյթ Ուինսլեթ

Ռեյչալ ՄաքԱդամս

Սիրված երգիչ

Էդ Շիրան

Ջասթին Բիբեր

Լյուք Բրայան

Նիք Ջոնաս

The Weeknd

Սիրված երգչուհի

Դեմի Լովատո

Լանա Դել Ռեյ

Մադոննա

Սելենա Գոմես

Թեյլոր Սվիֆթ



© NEWS.am STYLE