Քեթի Փերին՝ երաժշտական ասպարեզում ամենաբարձր վճարվող կինն ըստ Forbes-ի

13:03   5 նոյեմբերի, 2015

Երգչուհի Քեթի Փերին Forbes-ի վարկածով առաջին տեղն է զբաղեցրել երաժշտական ասպարեզում ամենաբարձր վարձատրվող կանանց շրջանում։

31-ամյա երգչուհին 2015թ. ընթացքում վաստակել է 135 մլն դոլար։

Պարբերականի տեղեկություններով՝ Փերին գլխավորել է վարկանիշային աղյուսակը Prismatic World Tour համերգային շրջագայության շնորհիվ. վարկանիշային աղյուսակը կազմելու ժամանակահատվածում նա 126 համերգ է տվել՝ ամեն քաղաքում վաստակելով ավելի քան 2 մլն դոլար։

Վարկանիշի երկրորդ տեղը զբաղեցրել է Թեյլոր Սվիֆթը՝ 80 մլն դոլար եկամուտով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Fleetwood Mac. խումբը, որի եկամուտը կազմել է 59.5 մլն դոլար։



© NEWS.am STYLE