Թենի Փանոսյան. Քիմ Քարդաշյանի նոր մրցակցուհին (ֆոտո)

12:17   5 նոյեմբերի, 2015

Շատ շուտով նորաձեւության կուռքերի շարքում հայտնվելու է եւս մեկ  հայուհի։

YouTube-ի նորաձեւության աստղ, հայտնի բլոգեր Թենի Փանոսյանը, որն ԱՄՆ-ում հայտնի է MissMaven անունով (այսպես է կոչվում նաեւ նրա բլոգը), աստիճանաբար գրավում է ամերիկյան նորաձեւության ինդուստրիան։

Աղջիկը, որի այցեքարտն իր YouTube-յան ալիքն է, ամեն օր նորաձեւ խորհուրդներ է տալիս երկրպագուներին եւ պատմում դիմահարդարման գաղտնիքների մասին։ Նրա բլոգում եւ YouTube-ի ալիքում, որտեղ միլիոնավոր հոլովակներ կան, նա օգտատերերին ներկայացնում է, թե ինչպես կարելի է «smoky eye» դիմահարդարում ստանալ, շեշտել գեղեցիկ դիմագծերը, թաքցնել թերությունները, ինչպես նաեւ փոխել բնակարանի ինտերիերը, սենյակի դիզայնը եւ այլն։

Թենիի մասին գրում են ամերիկյան գրեթե բոլոր պարբերականները՝ նրան համեմատելով մեկ այլ հայուհու՝ Քիմ Քարդաշյանի հետ։ Արեւմտյան լրատվամիջոցները նկատել են երկու գեղեցկուհիների արտաքին նմանությունը եւ փորձում են հասկանալ, թե ով է ում փորձում կրկնօրինակել։

Թենի 

Քիմ

Սակայն, ի տարբերություն Քիմ Քարդաշյանի, Թենին երբեք չի հայտնվում սկանդալային պատմությունների կիզակետում, նա անձամբ է զբաղվում իր արտաքին տեսքով, հագուստների ընտրությամբ եւ նրա կատարած ամեն քայլ չի լուսաբանվում համաշխարհային պարբերականներում։Սակայն ամեն ինչ դեռ առջեւում է եւ մոտ ապագայում եւս մեկ հայուհի մեծ ճանաչում կունենա ամբողջ աշխարհում։

Թենի

Քիմ

 

 

Պատրաստեց՝ Յանա

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE