21:52 28 հունվարի, 2013
Ռուսաստանցի հայտնի դերասան Նիկոլայ Կարաչենցովը հոսպիտալացվել է Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության հիվանդանոց, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Բուժհաստատության ընդունարանից հրաժարվել են որեւէ տեղեկություն տրամադրել:
«Լենկոմ» թատրոնի փոխտնօրեն Սերգեյ Վոլտերը հայտնել է, որ Կարաչենցովը պլանային հետազոտություն է անցնում: Հետազոտությունն անհրաժեշտ է Չինաստան այցից առաջ, որտեղ Կարաչենցովը բուժվելու է: Նշենք, որ Կարաչենցովը հանդես է գալիս «Լենկոմ» թատրոնում: «Արյան շրջանառության որեւէ խախտում չկա, ինչպես հայտնում են լրատվամիջոցները»,-ասել է Վոլտերը:
Հիշեցնենք, որ 2005 թ-ին Կարաչենցովը ավտովթարի էր ենթարկվել, որի հետեւանքով գանգուղեղային վանասվածք էր ստացել: Մինչ օրս դերասանը չի կարողացել վերականգնել առողջությունը: