Ադելը Hello երգով առաջին տեղն է զբաղեցրել համաշխարհային հիթ շքերթներում

11:11   6 նոյեմբերի, 2015

Ադելը մեկը մյուսի հետեւից ռեկորդներ է սահմանում: Բրիտանացի երգչուհու նոր երգն առաջին տեղն է զբաղեցրել վերջին յոթ օրերին աշխարհի ամենապահանջված երգերի ցանկում ու դարձել է հիթ շքերթի ամենահաջողակ «նորեկը», աշխարհով մեկ վաճառելով մոտավորապես երկու միլիոն օրինակ:

Hello երգը նաեւ առաջին հորիզոնականն է զբաղեցրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Բելգիան, Ֆրանսիան, Իսպանիան ու շատ ուրիշներ:

Ձեզ ենք ներկայացնում վերջին յոթ օրերին աշխարհի ամենաշատ վաճառված սինգլների առաջին տասնյակը՝

1.Adele – Hello

2.Justin Bieber – Sorry

3.Drake — Hotline Bling

4.Justin Bieber — What Do You Mean?

5.The Weeknd — The Hills

6.R.City — Locked Away (feat. Adam Levine)

7.The Weeknd — Can’t Feel My Face

8.Macklemore & Ryan Lewis — Downtown (feat. Eric Nally)

9.Ellie Goulding — On My Mind

10.Taylor Swift — Wildest Dreams

Աղբյուր՝ Apelzin

 



© NEWS.am STYLE